ՀՀ, ք. Երևան, Ս. Բաղդասարյան փ., տ. 14
+374 94 10 77 01

ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաճախ տրվող հարցեր

01
Համապատասխանության հայտարարագրի գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում սերտիֆիկացման մարմին։

Համապատասխանության հայտարարագրի գրանցման համար սերտիֆիկացման մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

  • Հայտ
  • ներկայացվող համապատասխանության հայտարարագիրը՝ ստորագրված հայտատուի կողմից (իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության ղեկավարի կողմից) և վավերացված կնիքով (ֆիզիկական անձի համար՝ գրանցված որպես անհատ ձեռնարկատեր, առկայության դեպքում),
  • իրավաբանական կամ ֆիզիկական անձի պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեններն՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,
  • օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որը նախատեսում է մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և պատասխանատվությունը սահմանված պահանջներին ՄՄ տարածք մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար (անձի համար, ով կատարում է օտարերկրյա արտադրողի գործառույթները),
  • տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներով սահմանված դեպքերում՝ այլ փաստաթղթեր:
02
Ի՞նչ է անկողմնակալությունը

Անկողմնակալությունը դա օբյեկտիվության դրսևորումն է, որը  նշանակում է, որ գոյություն չունի շահերի բախում կամ դրանք կարգավորված են այնպես, որ բացասաբար չեն ազդում սերտիֆիկացման մարմնի աշխատանքների վրա:

03
Որո՞նք են անկողմնակալությանը սպառնացող ռիսկերը

Անկողմնակալությանը սպառնացող ռիսկերն են՝ սեփական շահը, ինքնավերլուծումը, պաշտպանությունը, քաջատեղյակությունը, վախկոտությունը, մրցակցությունը։

04
Ի՞նչ է սերտիֆիկացումը

Սերտիֆիկացումը դա երրորդ կողմի համապատասխանության գնահատումն է, որը վերաբերում է արտադրանքին, գործընթացներին, համակարգերին կամ անձնակազմին։

https://haycert.am/wp-content/uploads/2020/09/inner_image_faq-1280x1200.jpg